10:05 pm - Wednesday 23 April 2014


Ազդեցության մեխանիզմը

«ԳԱՌՆԻ» բուսական լոսյոնի ազդեցության մեխանիզմի հիմքում ընկած է նրանում պարունակվող  5-ալֆա ռեդուկտազայի ֆիտոպաշարիչների կողմից տեստոստերոնից դեհիդրոտեստոստերոնի փոխակերպման ընկճումը, քանի որ դիհիդրոտեստոստերոնն է հանդիսանում մազաթափության հիմնական պատճառը:

Նորմայում տեստոստերոնն ազատ շրջագայում է արյան մեջ և արտազատվում է երիկամներով: Մաշկի ճարպագեղձերը ինչպես նաև մազարմատի սոխուկը արտադրում են  5-ալֆա ռեդուկտազա ֆերմենտը, որը տեստոստերոնը փոխարկում է դեհիդրոտեստոստերոնի:

 

Դեհիդրոտեստոստերոնի ազդեցությունը մազարմատի վրա`

  • Ունի տոքսիկ (թունավոր) ազտեդցություն մազարմատների վրա` հատկապես գագաթային շրջանում:
  • Առաջացնում է մազային պտկիկի ատրոֆիա, մազարմատների մազանոթների սպազմ և սնուցման խանգարում:
  • Խթանում է ճարպագեղձերի սեկրեցիան առաջացնելով յուղոտ սեբորեա:
  • Մազերի աճը դանդաղում է, նրանք դառնում են բարակ, փխրուն, կոտրտվող և գունազրկվում են:

 

«ԳԱՌՆԻ» լոսյոնի առավելությունների շարքին կարելի է դասել նաև մատչելիությունը, կիրառումը կոմպլեքսային բուժման ժամանակ և օգտգործման նկատմամբ կախվածության առաջացման բացակայությունը: